Իտալական Տոսկանան կոչ է արել չեղարկել ՌԴ դեմ պատժամիջոցները
Международные новостиԻտալական Տոսկանայի հասարակական խորհրդի անդամները չորեքշաբթի հավանության են արժանացրել հռչակագիրը, որը կոչ է անում Իտալիայի իշխանություններին հասնել ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկմանը, ինչպես նաև Մոսկվայի ու Եվրամիության միջև հարաբերությունների վերանայմանը:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտնել են իտալական այս շրջանի լրատվական ծառայությունից:
«Տոսկանան միաձայն կողմ է քվեարկել հռչակագրի ընդունմանը՝ կոչ անելով չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,- նշվում է հայտարարությունում:
Հաստատված փաստաթղթի տեքստը կազմվել է այնպես, որպեսզի հռչակագրին աջակցություն հայտնեն շրջանային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունները: