Աբխազիայի վարչապետը կարծում է, որ լարվածությունը երկրում կապված է աշխարհում տիրող ճգնաժամի հետ
Международные новостиՍոցիալական լարվածությունն Աբխազիայում գոյություն ունի համաշխարհային ճգնաժամի պատճառով, սակայն երկրի իշխանությունները, անգամ այդ պայմաններում, լուրջ բարեփոխումներ են իրականացնում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Արթուր Միկվաբիան:
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ Աբխազիայի ղեկավարությունն անում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է երկրի բնակիչներին սոցիալական ցնցումներից զերծ պահելու համար: