Մալիում ՄԱԿ-ի խաղաղարարներ են զոհվել
Международные новостиՄալիի հյուսիսային Քիդալ բնակավայրում զորավարժությունների ժամանակ պատահական պայթյունի հետեւանքով ՄԱԿ-ի երկու խաղաղարարներ են զոհվել: Այս մասին հաղորդվում է Մալիում ՄԱԿ-ի առաքելության կայքում:
Ըստ ՏԱՍՍ-ի, հուլիսի 6-ի առավոտյան արկի պատահական պայթյուն է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է երկու խաղաղարարի մահվան: Պայթյունի հետեւանքով նաեւ մեկ խաղաղարար լուրջ վնասվածք է ստացել, նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: