Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում պայթյուններ են որոտացել
Международные новостиՖրանսիայի հարավարևելյան Անոնե քաղաքի հիվանդանոցում երկու պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, պայթյունները տեղի են ունեցել հիվանդանոցի տարածքում գտնվող լվացքատանը, իսկ պայթյուններից հետո շենքում հրդեհ է բռնկվել: Հիվանդանոցի շենքից սև ծխի մեծ ամպեր են բարձրացել: Շենքում տարհանում է սկսվել:
Նախնական տեղեկությունների համաձայն` առնվազն մեկ պայթյունի պատճառը գազի տարան է եղել: Արտակարգ իրավիճակի հետևանքով տուժածների կամ զոհերի մասին ոչինչ դեռևս չի հաղորդվում: