Կիպրոսի խորհրդարանը հակառուսական պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձև է ընդունել
Международные новостиԿիպրոսի խորհրդարանը բանաձև է ընդունել Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները վերացնելու մասին: Այս մասին հուլիսի 7-ին հայտնում է Lenta.ru-ն:
Քվեարկության նախաձեռնողները կոչ են անում կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, ինչպես նաև վերականգնել նախկին առևտրային և քաղաքական կապերը ԵՄ անդամ երկրների և Ռուսաստանի միջև: Կիպրոսցի խորհրդարանականների կարծիքով եվրոպական պատժամիջոցներն անարդյունավետ են եղել:
Բանաձևի փաթեթը քվեարկության է ներկայացվել Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության պատգամավորների կողմից: Ինչպես ասվում է նրանց հայտարարության մեջ, «ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները, անարդյունավետ են և չեն նպաստում Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանը»: