Էրդողանը խոսել է Պուտինի հետ հանդիպման ժամկետների մասին
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթուրքի օդանավակայանում Վարշավա մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամկետներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Այս պահին հստակեցված ժամկետ չկա: Մեր արտաքին գործերի նախարարները հետևում են դեպքերի ընթացքին: Սակայն օրակարգում կա այս ամսվա վերջ կամ օգոստոսին հանդիպումը ծրագրավորելը: Հստակեցնելուց հետո այս մասին կհայտարարվի»,- հայտնել է Էրդողանը: