Օբաման հույս ունի, որ Լոնդոնը կկարողանա պայմանավորվել ԵՄ-ի հետ
Международные новостиԱՄՆ-ն եւ Եվրոպայում իր գործընկերները կշարունակեն համատեղ աշխատանքը անվտանգության ապահովման եւ ճգնաժամերի հանգուցալուծման ուղղությամբ, չնայած Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունը լքելու որոշմանը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այդ մասին հայտնել է` ելույթ ունենալով Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է BBC-ն:
Օբաման հույս է հայտնել, որ Մեծ Բրիտանիան կմնա Եվրոպայում անվտանգության ապահովման գործընթացի կարեւոր մասնակից եւ որ Լոնդոնը կկարողանա ԵՄ-ի հետ պայմանավորվել «բրեքսիտի» հարցերի վերաբերյալ: