Բան Կի Մունն ԱՄՆ-ին կոչ է արել լուծել ռասայական խտրականության խնդիրը
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Դալլասում ցույցի ժամանակ ոստիկանների սպանությունը՝ նշելով, որ այս հանցագործության պատասխանատուները միայն խորացրեցին վերջին օրերին իրավապահների կողմից երկու աֆրոամերիկացու սպանության համար տառապող մարդկանց մտահոգությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս սպանությունները պետք է մանրազնին եւ անաչառ հետաքննվեն: Դրանք հերթական անգամ ուշադրություն են հրավիրում խտրականության խնդրին համապարփակ լուծում գտնելու անհրաժեշտության ուղղությամբ, այդ թվում՝ իրավապահ գործունեության մեջ ռասայական անհավասարության խնդրի»,- ասված է հայտարարությունում: