Դալասում պատարագ կմատուցվի հրաձգության հետևանքով զոհվածների հիշատակին
Международные новостиԱմերիկյան Տեխաս նահանգի Դալաս քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի հիշատակին նվիրված պատարագ տեղի կունենա ուրբաթ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին տեղեկացրել է Դալասի քաղաքապետ Մայք Ռոուլինգսը:
«Այսօր կեսօրին (երևանյան ժամանակով` 21:00-ին) հոգևորականները Գոհունակության հրապարակում պատարագ կկազմակերպեն: Խնդրում եմ ձեզ միանալ մեր այս աղոթքին, որտեղ էլ որ գտնվեք` տանը, աշխատավայրում կամ դպրոցում», - ասել է քաղաքապետը մամլո ասուլիսում, որն ուղիղ հեռարձակել են ամերիկյան հեռուստաընկերությունները:
Դալասի հրաձգությունն սկսվել է հինգշաբթի գիշերը` Լուիզիանա և Մինեսոտա նահանգներում սպիտակամորթ ոստիկանների կողմից երկու աֆրոամերիկացիների սպանության դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Վերջին տվյալների համաձայն` սպանված ոստիկանների թիվը հասել է 5-ի: