Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամները կսատարեն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում գումարտակների տեղակայումը
Международные новостиՆԱՏՕ-ի գրեթե բոլոր անդամները կսատարեն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում դաշինքի գումարտակների տեղակայումը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ուրբաթ Դաշինքի անդամ պետությունները որոշում են կայացրել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում չորս բազմազգ գումարտակ տեղակայելու մասին:
«Դաշինքի անդամ բոլոր երկրները հայտարարել են այս կամ այն կերպ ներդրում ունենալու մասին: Մենք, իհարկե, չորս առաջատար երկրներ ունենք՝ Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ն»,- ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին նիստից հետո լրագրողներին ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով, աջակցություն կցուցաբերվի կա՛մ անմիջականորեն՝ ուժեղացված առաջնային ներկայություն ապահովելու համար, կա՛մ դա կլինի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում ներդրման տեսքով: