Թուրքիայի հարավ-արեւելքում ավտոմեքենայի պայթյունից երկու մարդ է սպանվել
Международные новостиԹուրքիայի հարավ-արեւելքում՝ ռազմական անցակետում, ավտոմեքենայի պայթունի եւ դրան հաջորդած հրաձգության հետեւանքով երկու մարդ է սպանվել: Համաձայն Reuters-ի աղբյուրների, զոհերի թվում կա մեկ զինվորական եւ մեկ քաղաքացիական անձ։ Յոթ զինվորական վիրավորվել է:
Պատահարը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝տեղի ժամանակով մոտ ժամը 13:00-ին, Մարդին բնակավայրում՝ սիրիական սահմանից ոչ հեռու: Իշխանությունները հաստատում են, որ հարձակվողները Քրդական բանվորական կուսակցությունից են եղել: