Անկարան «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունների շարունակման հույս ունի
Международные новостиԹուրքիան Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» գազատարի նախագծով բանակցությունների շարունակման հույս ունի: Այս մասին հայտնել է Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ռուսաստանի տնտեսական զարգացվածության առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչյովի հետ հանդիպումից հետո:
«Մենք այս նախագծի հետ կապված խնդիրներ չունենք: Տարաձայնությունների շրջանը ոչ մի կերպ չի առնչվել «Թուրքական հոսքին»: Միանշանակ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, կքննարկենք: Շուտով էներգետիկայի նախարարները նույնպես բանակցություններ կանցկացնեն»,- Զեյբեքչիի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ Թուրքիան նաեւ ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները: «Վեց ամիս առաջ մենք գտնվում էինք շատ դրական կետի վրա: Մենք սկսել էինք Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները: Դա մեծ բան է նշանակում: Մենք այժմ կսկսենք այն կետից, որտեղ կանգ ենք առել»,— նշել է թուրք նախարարը: Նրա խոսքով՝ Շանհայում G20 հանդիպման շրջանակներում էկոնոմիկայի նախարարների մակարդակով Ռուսաստանի եւ Թուրքիայի բանակցությունները դրական են անցել: