Աջարիան պայքարում է տեղատարափ անձրեւների հետեւանքների դեմ
Международные новостиԲաթումիում ու Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում, որոնք տուժել են հորդառատ անձրեւից, մոբիլիզացվել են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցող բոլոր ծառայությունները:
«Քաղաքում արդեն կայուն իրավիճակ է: Քաղաքի ամբողջ տարածքում մաքրման ծառայությունների շարժական խմբերը մշտադիտարկում են իրականացնում: Փողոցներն ու ջրատար խողովակները մաքրվում են աղբից: Արտակարգ ռեժիմով են աշխատում «Բաթումիի ջուր» ընկերության ջոկատները»,- հայտնում է Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունը:
Հուլիսի 8-ին տեղացած ուժեղ անձրեւը Բաթումիում ու Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում ջրհեղեղի ու սելավի պատճառ է դարձել: Ջրալցվել են քաղաքի փողոցները: Ստեծված իրավիճակի պատճառով Բաթումիի քաղաքապետարանում մի քանի արտակարգ խորհրդակցություններ են անցկացվել:
Աջարիայի կառավարությունը նշում է, որ նման խնդիրների պատճառը ջրատար համակարգի թերի աշխատանքն է, քանի որ հիմա դրանց հետ կապված վերանորոգման աշխատանքներ են իրականցվում, հաղորդում է «Վրաստան օնլայնը»: