Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է կրկնակի հանրաքվե անցկացնելու խնդրագիրը
Международные новостиՄեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է նվազագույն մասնակցության դեպքում կրկնակի հանրաքվեի օրենք մտցնելու կոչով խնդրագիրը, որը ստորագրել են ավելի քան 4 միլիոն բնակիչ, հաղորդում է Коммерсант-ը։
«Հանրաքվեի անցկացման մասին փաստաթուղթը 2015 թվականի դեկտեմբերին ստացել է թագավորական աջակցությունն ու հաստատվել է խորհրդարանի կողմից։
Հանրաքվեի արդյունքների կամ մասնակցության նվազագույն շեմի մասին տվյալներ փաստաթղթի մեջ չեն նշվել»,- ասվում է խնդրագրի կայքում հրապարակված պատասխանի մեջ։