ԱՄՆ-ում ձերբակալվել է բողոքի ակցիայի ավելի քան 70 մասնակից
Международные новостиԻրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են սեւամորթների նկատմամբ իրավապահների կամայականությունների դեմ ամերիկյան Ռոչեստեր քաղաքում հուլիսի 8-ին կազմակերպված բողոքի ակցիայի 70 մասննակիցների:Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Մայքլ Սիմինելին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ ակցիային մասնակցել է մոտ 400 մարդ: «Հիմա արդեն 74 մարդ է կալանավորվել հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: Երկու դեպքերում առաջադրվել են մեղադրանքներ կալանքին դիմադրություն ցուցաբերելու համար»,- ասել է Սիմինելին:
Ոստիկանապետը նշել է, որ մասնավորապես սխալմամբ ձերբակալվել է երկու լրագրող: Հանրահավաքի ժամանակ ոչ մեկը չի տուժել: Իրավապահները հատուկ միջոցներ չեն կիրառել: