Դալասի ոստիկանությունը ոստիկանների վրա հարձակումների նոր սպառնալիքներ է ստացել
Международные новостиshabat.am-ը գրում է.
Ամերիկյան Դալլաս քաղաքի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա հավանական նոր հարձակումների մասին, հաղորդում է քաղաքի ոստիկանությունը:
Նշվում է, որ հաղորդագրությունն անանուն է եղել: Դրանում ասվում է, որ հարձակումներ կարող են լինել ամբողջ քաղաքում: Ոստիկանության շտաբն այս պահին փակ է:
Նրա տվյալներով, հանցագործները կարող են Դալաս ժամանել Հյուսթոնից:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկսվել են անցած հինգշաբթի՝ կապված ոստիկանների կողմից Լուիզիանայում և Միննեսոտոյում երկու սևամորթ երիտասարդների սպանության հետ: Դալասում անկարգությունների հետևանքով 25-ամյա սևամորթ պատերազմի վետտերան Միկ Ջոնսոնը կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էր 5 ոստիկան: