Իրանում Սու-24 ինքնաթիռ է կործանվել
Международные новостиԻրանի հարավում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել: Երկրի օդուժին պատկանող կործանիչի օդաչուները հասցրել են ինքնանետվել. տեղեկացում է gazeta.ru-ն:
Ռուսաստանում արտադրված ռազմական ինքնաթիռն ընկել է տեղի ժամանակով 9:20-ի սահմանում՝ Ֆարս նահանգում: Ինքնաթիռում եղել է երկու օդաչու, որոնք հաջողությամբ ինքնանետվել են:
Ավելի ուշ նրանք ուղղաթիռով տեղափոխվել են Շիրազ քաղաք: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Ընթանում է քննություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար:
Հունիսին իրանական օդուժի մեկ այլ ինքնաթիռ կործանվել էր Սպահան նահանգում: Այդ ժամանակ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր եղել: