Հնդկաստանում ջրհեղեղի հետեւանքով 15 մարդ է զոհվել
Международные новостиՀնդկաստանի Մադհյա Փրադեշ նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի հետեւանքով 15 մարդ է զոհվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր նախարար Շիվրաջ Սինգհ Չոուհանը:
PTI գործակալության փոխանցմամբ, կիրակի նահանգի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել՝ պատասխանատու մարմիններին հանձնարարելով լիարժեք պատրաստվածության մակարդակի բերել արտակարգ ծառայությունները: Նա նաեւ հրահանգել է իրենց տները լքած եւ վրանային ավաններում բնակվող մարդկանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ, առատ տեղումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 12-ը: