Հարավային Սուդանում զինվորականները հարձակվել են փոխնախագահի նստավայրի վրա
Международные новостиՀարավային Սուդանում նախագահ Սալվե Կիիրին հավատարիմ զինվորականները հարձակվել են մայրաքաղաք Ջուբայում փոխնախագահ Ռիեկ Մաշարի նստավայրի վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
«Փոխնախագահին հավատարիմ ուժերը, որոնք երկու տարի շարունակ պատերազմում են նախագահ Կիիրի զորքերի դեմ, հետ են մղել հարձակումը: Այժմ հանգիստ իրադրություն է»,- հայտարարել է Մաշարի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անցած մի քանի օրերի ընթացքում մայրաքաղաքում բախումների հետեւանքով 272 մարդ է զոհվել: