Բրիտանիայում Brexit-ի հակառակորդների համար թերթ են հրատարակել
Международные новостиՄեծ Բրիտանիայում խանութներում The New European անվանումով նոր պարբերական է հայտնվել: Այն նախատեսված է Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն դեմ հանդես եկողների համար: Այս մասին գրում է Planet-today-ը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեն անցկացվեց հունիսի 23-ին: Անդամակցության օգտին քվեարկեց բրիտանացիների 48%-ը, դեմ՝ շուրջ 52%-ը: Հարցի շուրջ վերջնական որոշումը, որը կայացնելու է կառավարությունը, դեռեւս չի հրապարակվել:
Ինչ վերաբերում է պարբերականին. այն լույս է տեսնելու մեկ ամիս շարունակ, ամեն ուրբաթ: Ընթերցողների շրջանում հետաքրքրության առկայության դեպքում այն կշարունակի հրատարակվել, իսկ տպաքանակը կավելանա:
The New European-ի առաջին համարի շապիկին շան ծաղրանկար է, որը նայում է իր տերերին եւ մտածում այն մասին, որ նրանք քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին՝ ժողովրդի ապագայի համար անկայունություն ստեղծելով: