Դեւիդ Քեմերոնը հրաժարականի դիմում կներկայացնի հուլիսի 13-ին
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հրաժարականի մասին դիմում կներկայացնի հուլիսի 13-ին:
Նա հույս է հայտնել, որ արդեն նույն օրվա երեկոյան նոր վարչապետը կկարողանա ստանձնել կառավարության ղեկավարի պարտականությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պաշտոնի միակ թեկնածուն ՆԳ նախարար Թերեզա Մեյն է: Նրա մրցակիցը՝ Անդրեա Լեդսոմը, հրաժարվել է Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ վարչապետի պաշտոնի համար պայքարից: