Հյուսիսային Կորեան կտրում է ԱՄՆ-ի հետ կապի միակ ուղին
Международные новостиՀյուսիսային Կորեան կտրում է ԱՄՆ-ի հետ կապի միակ ուղին՝ ի պատասխան երկրի ղեկավար Կին Չեն Ընի դեմ սահմանված պատժամիջոցների:
Այս մասին գրում է Reuters-ը: Խոսքը Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում Վաշինգտոնի հետ կապի մասին է:
ԱՄՆ-ի հետ կապված բոլոր, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայում ձերբակալված ամերիկացիների հարցերը կլուծվեն պատերազմական ժամանակների կանոններին համապատասխան: Այսինքն՝ ձերբակալված ամերիկացիներն ազատ չեն արձակվի մարդասիրական նկատառումներից ելնելով: