ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Ջոն Քերիի այցը Մոսկվա հուլիսի 14-15-ին
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին աշխատանքային այցով Մոսկվա կայցելի հուլիսի 14-15-ը: ТАСС գործակալության փոխանցմամբ`այս մասին հուլիսի 11-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ կշարունակվի երկկողմ փոխհամագործակցության և միջազգային օրակարգի արդիական հարցերի քննարկումը», - նշել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից:
Ինչպես հայտնել են ՌԴ ԱՆԳ-ից` Մոսկվայում հույս ունեն, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերություններում տիրող մթնոլորտի բարելավմանը: