Բաշար ալ-Ասադը առաջնահերթ հանձնարարություններ է տվել նոր կազմավորված խորհրդարանին
Международные новостиՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրի նորընտիր խորհրդարանին մի քանի առաջնահերթ հանձնարարականներ է առաջադրել` կապված տնտեսության ոլորտի և ահաբեկչության դեմ պայքարում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների նկատմամբ քաղաքականության հետ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով սիրիական ազգային գործակալությունը, կառավարության նոր ձևավորված կազմի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի` երկրի ղեկավարի ներկայությամբ: Երդմնակալությունից հետո նախագահը ելույթ է ունեցել նախարարների առաջ` ասելով, որ «ժողովրդի համար դժվարին ժամանակներ են, և սիրիացի ժողովրդի մեծ հույսերը կրկնակի պատասխանատվություն են սահմանում կառավարության համար»:
Բաշար ալ-Ասադը ընդգծել է, որ գլխավոր խնդիրը տնտեսության ոլորտում երկրի վերականգնումն է:
Նա նաև հավելել է, որ զոհված ու վիրավորված զինվորների ընտանիքները պետք է լինեն պետական կառույցների հատուկ հսկողության տակ: