Հարավային Սուդանում բախումները վերսկսվել են նախագահի` հրադադարի մասին կոչից անմիջապես հետո
Международные новостиՀարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում կրկին բախումներ են սկսվել երկրի նախագահ Սալվա Կիիրի և փոխնախագահ Ռիեկ Մաչարի կողմնակիցների միջև:
Ինչպես հայտնում է Reuters-ը` ականատեսների խոսքով` բախումներն ու հրաձգություննը վերսկսվել է անմիջապես նախագահի ելույթից հետո, երբ վերջինս կոչ էր անում իր զորքերին դադարեցնել կրակը:
Ինչպես փոխանցում է BBC-ի թղթակիցը դեպքի վայրից` քաղաքում կրակոցներ և պայթյուններ են հնչում, նաև ծանր հրետանի է կիրառվում:
Քաղաքի բնակիչները վախենում են փողոց դուրս գալ անդադար կրակոցների պատճառով: Չինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրաձգության հետևանքով ՄԱԿ-ի 2 չինացի աշխատակից է զոհվել, ևս մի քանի խաղաղապահներ վիրավորվել են:
Այսօր ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հակամարտության երկու կողմին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը և հայտնել էր այդ երկիր հավելյալ խաղաղապահների խումբ ուղարկելու մտադրության մասին:
Հակամարտող կողմերի միջև բախումները Հարավային Սուդանում սկսվել են 2013-ի դեկտեմբերին, ինչի հետևանքով շուրջ 10 000 մարդ է զոհվել, ավելի քան 2.2 մլն-ը փախստական են դարձել: