ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ զորավարժություններ կսկսեն հուլիսի 18-ից
Международные новостиՈւկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Օքսանա Գավրիլյուկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համատեղ Sea Breeze-2016 զորավարժությունները կսկսվեն հուլիսի 18-ից։ Հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Հստակեցվում է, որ ուկրաինա-ամերիկյան ռազմական միջոցառումներն անցկացվելու են Սեւ ծովի ջրերում՝ Ուկրաինայի Օդեսայի ու Նիկոլաեւի մարզերում։ Գավրիլյուկն ընդգծել է, որ զորավարժությունների թեման լինելու է ճգնաժամային շրջաններում բազմազգ գործողութունների անցկացումը։