Պեսկով. Կրեմլում Աստախովին փոխարինող են փնտրում
Международные новостиԿրեմլում զբաղված են երեխաների իրավունքների պաշտպան Պավել Աստախովին փոխարինողի փնտրտուքով: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ նա նշել է, որ այդ պաշտոնի համար նախընտրելի թեկնածու առայժմ չկա:
«Իրոք, այս կամ այն կերպ տարբեր թեկնածություններ են շրջանառվում, հնարավոր թեկնածուների փնտրտուք է ընթանում: Առայժմ ինձ հայտնի չէ, որ այս կամ այն թեկնածությունը, այսպես ասենք, ավելի մեծ նախապատվություն ունենա, որ մեկ թեկնածուի օգտին հակված լինեն: Փնտրտուքը կատարվում է, բայց արդյունքներ դեռ չկան», — հայտնել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահին կից երեխայի իրավունքներով լիազորված անձի պաշտոնի համար երեք թեկնածություն է քննարկվում` հանրային գործիչ Ելենա Տոպոլեւա-Սոլդունովայի, Ռուսաստանի կամավորների միության ղեկավար Յանա Լանտրատովայի եւ Ելիզավետա Գլինկայի («դոկտոր Լիզա»):