Ճապոնիայի կայսրը մտադիր է հրաժարվել գահից
Международные новостиՃապոնիայի կայսր Ակիհիտոն կարող է մոտակա մի քանի տարում հրաժարվել գահից, հայտնում է NHK-ն:
Միաժամանակ նշվում է, որ հրաժարումից հետո նա կարող է կառավարումը որդուն հանձնել:
Աղբյուրների տվյալների համաձայն, կայսրը ցանկանում է գահից հրաժարվել ավելի շուտ, քան կհասցնի չափից ավելի թույլ դառնալ իր պարտականությունների լիարժեք կատարման համար: Ճշտվում է նաեւ, որ կայսրն այդ մասին արդեն տեղեկացրել է իր ընտանիքի անդամներին:
Փետրվարին հաղորդվել էր կայսեր առողջության վատացման մասին: Այն ժամանակ նրա մոտ գրիպ էր ախտորոշվել: Կայսեր մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղյալ էին համարվել: