Մինսկի օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռ (լուսանկար)
Международные новостиՄինսկ քաղաքի օդանավակայանում թռիչքուղու վրա երկու ինքնաթիռ է բախվել, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Sputnik Беларусь կայքի տարածած հաղորդագրությանը։
«Վթարի ժամանակ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, և արդյունքում տուժածներ չկան։ Ներկա պահի դրությամբ կատարվում է հետաքննություն»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Ավիաընկերության հայտարարության համաձայն՝ վնասված ինքնաթիռներից մեկը պատկանում է Белавиа ընկերությանը, իսկ երկրորդ ինքնաթիռի մակնիշը դեռևս հայտնի չէ։
Աղբյուրը մանրամասնում է, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքում ամպրոպ և ուժեղ անձրևներ են տեղացել, ինչի արդյունքում որոշ փողոցներ ջրհեղեղների տակ են մնացել, իսկ ուժեղ քամու պատճառով շինությունների տանիքներ և ծառեր են վնասվել։
