Ֆրանսիայում ահաբեկչությունից տուժածներին մեդալներ կհանձնեն
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում է կայացրել մեդալներ հանձնել ֆրանսիացի և արտասահմանցի քաղաքացիներին, ովքեր տուժել են ահաբեկիչներից, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:
«Հանրապետության նախագահը որոշել է հատուկ մեդալ սահմանել, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի ահաբեկչության զոհերին»,-ասվում է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրությունում:
Պարգևը կարող է հանձնվել ինչպես ֆրանսիացի, այնպես էլ արտասահմանցի քաղաքացիներին, ովքեր տուժել են ահաբեկիչներից 2006թ. հունվարի 1-ից ի վեր:
Ֆրանսիայում խոշորագույն ահաբեկչությունը տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 13-ին, երբ 3 խումբ ահաբեկիչներ համապատասխանեցված հարձակումներ էին իրականացրել Փարիզում և նրա մոտակա արվարձան Սեն Դենիում: Այդ ժամանակ հարձակումների զոհն էր դարձել 130 մարդ, ավելի քան 350 մարդ վիրավորվել էր: