Դոնալդ Թրամփը հայտարարել է փոխնախագահի թեկնածուի անունն իր նախագահության պարագայում
Международные новостиԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է այն քաղաքական գործչի անունը, որն իր հաղթանակի դեպքում կդառնա փոխնախագահ: BBC-ի փոխանցմամբ` Թրամփի առաջարկած թեկնածուն Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսն է:
Փենսին վաղուց արդեն համարում են Թրամփի հիմնական գործընկերը նախագահական քարոզարշավի ժամանակ:
Նշվում է, որ հինգշաբթի Թրամփն ընտանիքով այցելել է Փենսին և նրա ընտանիքին: Փենսի հետ պայքարը շարունակելու որոշման մասին հանրապետական թեկնածուն հայտարարել է իրենց հանդիպումից ժամեր անց:
Դիտորդները Թրամփի ընտրությունն «անվտանգ» են բնորոշել: Փենսը փորձառու օրենսդիր է: Նա 12 տարի շարունակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է եղել: