Էյֆելյան աշտարակը կներկվի Ֆրանսիայի դրոշի գույներով` Նիսի ահաբեկչության զոհերի հիշատակին
Международные новостиՓարիզի Էյֆելյան աշտարակը ուրբաթ երեկոյան կներկվի Ֆրանսիայի ազգային դրոշի գույներով` կապույտ, սպիտակ ու կարմիր` որպես Նիսում տեղեի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին հայտարարված սգո նշան:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Փարիզի քաղաքապետարանը: Որոշումը կայացրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշում է կայացրել հուլիսի 16-ը, 17-ը և 18-ը սգո օր հայտարարել` ահաբեկչության հետևանքով զոհված 84 մարդու հիշատակին: Երկրում դրոշները կիջեցվեն արդեն այսօրվանից: