Լավրովն ու Քերրին վերսկսել են բանակցությունները
Международные новостиՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին վերսկսել են բանակցությունները:
Չի բացառվում, որ լրացուցիչ հանդիպումից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները զրուցեն լրագրողների հետ:
Ռուս-ամերիկյան բանակցությունները մեկնարկել են հուլիսի 15-ին, Մոսկվայի ժամանակով 10:00-ին: Շուրջ չորս ժամ անց հանդիպումը շարունակվելու է լանչի շուրջ: Այնուհետեւ Լավրովն ու Քերրին մեկնել են Ֆրանսիայի դեսպանատուն, ցավակցական գրառում կատարել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առիթով:
Մոսկվայի ժամանակով 18:00-ի սահմաններում կողմերն ընդամիջում էին վերցրել: ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին, գրում է, որ դադարը վերցրել են ամերիկյան պատվիրակության խնդրանքով: