Թուրքիան արգելափակել է «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան
Международные новостиԹուրքիայում ԱՄՆ հյուպատոսությունը տեղեկացրել է, որ տեղի իշխանությունները արգելափակել են «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազան:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հայտնելով նաև, որ անջատվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը ռազմաբազայում:
Այս միջոցառումնն իրականացվում է երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձից հետո, որը տեղի է ունեցել հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, երբ թուրք զինվորականները հայտարարել էին երկրում իշխանությունը տապալելու մասին:
Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի տապալումից հետո երկրում հազարավոր զինվորականներ են ձերբակալվել: