Նիցցայի ահաբեկիչը նախքան ողբերգությունն ընտանիքին ասել էր, որ երջանիկ է
Международные новостиՆիցցայի ահաբեկիչ Մոհամեդ Լահուայեջ Բուհլելը հարձակումից մի քանի ժամ առաջ իր ընտանիքին լուսանկար է ուղարկել և գրել է, որ երջանիկ է:
Ավելի վաղ ֆրանսիական հեռուստաալիքներից մեկը հղում անելով վարորդի հարևաններին հաղորդել էր, որ նա բաժանվել էր կնոջից և ընկճախտի մեջ էր, քանի որ ծանր էր տանում ամուսնալուծությունը և ֆինանսական խնդիրներ ուներ:
«Նա ինձ սելֆի ուղարկեց և ասաց, որ երջանիկ է, իր կյանքում ամեն ինչ կարգին է»,- Mirror-ին պատմել է ահաբեկչի եղբայր Բուհլել Ջաբիրը:
«Ավելի ուշ, երբ մենք իմացանք Նիցցայում տեղի ունեցածի մասին, սկսեցինք նրան հաղորդագրություններով հարցեր տալ: Մենք նրան հաղորդագրություններ ենք գրել մինչև գիշերվա երկուսը»,- հավելել է նա:
Հարզատները հաղորդել են նաև, որ Մոհամեդը մանուկ հասակից հոգեկան խնդիրներ է ունեցել: