Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցել է Էրդողանին
Международные новостиtert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել թուրք գործընկերոջ`Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչի մասին հայտնում է Կրեմլը:
Ria.ru-ն մանրամասնում է, որ հեռախոսազրույցի շրջանակում Պուտինը ցավակցել է թուրք ղեկավարին հուլիսի 16-ի գիշերը երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման տապալված փորձի հետևանքով գրանցված զոհերի համար: Բացի այդ, ՌԴ նախագահը մաղթել է, որպեսզի Թուրքիայում հնարավորինս արագ կարգուկանոն վերահաստատվի:
Աղբյուրը հավելում է, որ զրույցի ժամանակ 2 ղեկավարները պայմանավորվել են մոտ ապագայում անձնական հանդիպում անցկացնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին, զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 3.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ: