Թուրքիայում ձերբակալությունները շարունակվում են
Международные новостиԹուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ կապված ձերբակալությունները շարունակվում են: Ըստ DailySabah-ի՝ Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում 18 մարդ է ձերբակալվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անվտանգության ուժերի կողմից նախազգուշական կրակոցներից հետո 18 զինվորական է հանձնվել:
Բացի այդ, 7 մարդ, այդ թվում՝ մեկ գնդապետ է ձերբակալվել Կոնիա նահանգի ռազմաբազայում: Նշվում է, որ նրանք դիմադրել են ձերբակալության ժամանակ, սակայն ներկայում իրավիճակը վերահսկվում է: