Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները տանկերով երթ են արել՝ «Ալլահու ակբար» վանկարկելով
Международные новостиԱյն բանից հետո, երբ Էրդողանն իր հետևորդներին կառավարությանը աջակցելու նպատակով փողոցներ դուրս գալու հորդոր է արել, Ստամբուլի փողոցներում մարտակոչեր անող քաղաքացիներ են հայտնվել, հաղորդում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում երթևեկող բաց կափարիչներով տանկերից լսվել են «Ալլահու ակբար» ձայնարկություններ:
Պարզվել է, որ տանկերում նստած են եղել Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները, ինչը ականատեսների կողմից բուռն արձագանքի է արժանացել: Նշվում է, որ անցորդները նկարել են այդ տանկերն ու լուսանկարները համացանցում հրապարակել, ինչից հետո տանկերը հրապարակից հեռացվել են: