WikiLeaks-ը պատրաստվում է Էրդողանին վարկաբեկող հազարավոր փաստաթղթեր հրապարակել
Международные новостиՍկանդալային WikiLeaks կայքը պատրաստվում է Թուրքիայի բարձրագույն չինովնիկներին, այդ թվում` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վարկաբեկող հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին WikiLeaks-ը գրել է Twitter-ում:
«Պատրաստ եղեք պայքարի: Մենք կհրապարակենք 100 հազարից ավելի փաստաթղթեր Թուրքիայի քաղաքական կառուցվածքի մասին», -նշել է WikiLeaks-ը:
Կայքը լուրն ուղեկցել է Էրդողանի ծաղրանկարով, որում նա ձեռնաշղթա է հագցնում լրագրողի ձեռքին, ասելով` «Քեզ չի կարելի քննադատել»: