«Պապիկ սրանք մեր զինվորները չեն». թոռնիկի հարցից Յըլդըրըմը չի կարողացել զսպել արցունքները
Международные новостиԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախարարական խորհրդի նիստի ժամանակ նոր տվյալներ է հրապարակել երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի հետևանքով զոհերի, վիրավորների ու ձերբակալությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Հեղաշրջման փորձի ժամանակ 208 զոհ ունեն, որից 60-ը` ոստիկան, 3-ը` զինվոր, 145-ը` քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է»,- ասել է Յըլդըրըմը:
«Պապիկ սրանք մեր զինվորները չե՞ն, ինչու են մարդկանց սպանում». վարչապետը պատմել է իր և 12-ամյա թոռան խոսակցության մասին` չկարողանալով զսպել իր արցունքները և խոստանալով, որ հեղաշրջման փորձի բոլոր պատասխանատուները պատասխան են տալու:
Անդրադառնալով կատարվածի պատասխանատուներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ կոչերին` Յըլդըրըմն ասել է. «Մահապատժի մասին մեր քաղաքացիների ցանկությունը հրաման է: Սակայն սխալ կլինի հապշտապ որոշում կայացնելը»: