Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն իրեն անվանել է հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ
Международные новостиԹուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթյուրքը խոստովանել է, որ նա է կանգնած եղել ապստամբների հետևում, ովքեր կազմակերպել էին ձախողված հեղաշրջման փորձը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:
Հաղորդվում է, որ Աքըն Օզթյուրքը դատախազությունում խոստովանական հայտարարությամբ է հանդես եկել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր և կալանքի տակ էր պահվում:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողվածհեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբերքաղաքներում սկսված բախումներիհետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ:Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատությաննախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որերկրում «զտումները» շարունակվում են,ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է: