ՅՈւՆԻՍԵՖ. Նիգերիայում 50 000 երեխաների սպառնում է սովամահություն
Международные новостиՆիգերիայի հյուսիս-արևելքում գրեթե 50 հազար երեխաներ կարող են մահանալ թերսնման պատճառով։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի տնօրեն Մանուել Ֆոնտենը։
Ֆոնտենի խոսքերով, սա կազմում է Բորնո նահանգում ապրող երեխաների մոտ մեկ–քառորդը։ Երեխաները բժշկական ուշադրության և սննդի կանոնավոր մատակարարման կարիք ունեն։
Նշվում է, որ Բորնոյի բնակիչներից շատերն ապրում են ավերված քաղաքներում և նրանց հասանելի չէ խմելու ջուրն ու սնունդը։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Նիգերիայի հյուսիս-արևելյան մասում ավելի քան 2,5մլն մարդ սովամահ է լինում և իրավիճակը բնութագրել էր որպես կրիտիկական։