Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո երկու ուղղաթիռի գտնվելու վայրն անհայտ է մնում
Международные новостиԹուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո դեռևս անհայտ է երկու ռազմական ուղղաթիռի և դրանում եղած անձանց գտնվելու վայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Նա հայտնում է, որ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը երկու ռազմական ուղղաթիռ թռել են Մարմարիսի անտառածածկ հատվածների ուղղությամբ: Այդ տարածքներում վայրէջք կատարելուց հետո նրանք կորել են տեսադաշտից:
Ենթադրվում է, որ ուղղաթիռում եղած անձինք ուղևորվել են Մարմարիս` փրկելու 25 անձանց, ովքեր հարձակում էին իրականացրել այն հյուրանոցի վրա, որտեղ հանգստանում էր Էրդողանը: Հասկանալով, որ նրանց ծրագիրը ձախողվել է, այդ 25 անձինք փախել էին անտառ:
Ներկայում շարունակվում են որոնողական գործողությունները ուղղաթիռներն ու զինվորներին հայտնաբերելու նպատակով: