ԻՊ–ը ստանձնել է Գերմանիայում գնացքի վրա հարձակման պատասխանատվությունը
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Գերմանիայում ուղեւորատար գնացքի վրա հարձակված 17-ամյա աֆղանստանցին ԻՊ անդամ է եղել, հայտնում է Reuters–ը»
Այսպիսով՝ կազմակերպությունը ստանձնել է հարձակման կազմակերպման պատասխանատվությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի տան խուզարկության ժամանակ ԻՊ դրոշ է հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ նախօրեին Վյուրցբուրգ քաղաքից ոչ հեռու տղամարդը կացնով հարձակվել էր գնացքի ուղեւորների վրա։ Միջադեպից վիրավորվել է 14 մարդ։ Հարձակվողը սպանվել է։