Գրոհայինները Մալիում ռազմաբազա են գրավել. բանակը պատրաստվում է հակահարձակման
Международные новостиԳրոհայինները հուլիսի 19-ին հարձակվել են եւ գրավել Մալիի կենտրոնական հատվածում գտնվող Նամպալա բազան։ Զինվորականները պատրաստվում են հակահարձակման, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Դիաբալի քաղաքապետարանին։
«Բանակը Դիաբալ քաղաքում վերախմբավորում է կազմակերպում եւ պատրաստվում է հակահարձակման, որպեսզ խլի բազան, որը գրոհայինների ձեռքում է»,– ասել է Դիաբալի քաղաքապետ Ուսման Դիալլոն։
Մալիում իրավիճակը սրվել է 2015-ի նոյեմբերի 20-ին Radisson հյուրանոցի վրա հարձակումից հետո, որի ժամանակ զոհվել էր 19 մարդ։