Կրեմլում ափոսանք են հայտնում Ռուսաստանի կողմից սպառնալիքի մասին Թերեզա Մեյի արտահայտությունների կապակցությամբ
Международные новостиԿրեմլում ափոսանք են հայտնել՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի այն արտահայտության կապակցությամբ, ըստ որի Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամենայն հավանականությամբ, տիկին վարչապետը դեռ չի հասցրել ամբողջովին տեղեկացված լինել միջազգային գործերին»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանը միջազգային կայունության ու միջուկային անվտանգության երաշխավորներից մեկն է:
Պեսկովը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ Ռուսաստանի նկատմամբ անկողմնակալ տեսակետ կձեւավորվի: