Բրուքլինում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ
Международные новостиԱնհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել ոստիկանության երկու աշխատակիցների ուղղությամբ, որոնք պարեկություն էին իրականացնում Նյու Յորքի Բրուքլինի շրջանում, հաղորդում է New York Times-ը:
Միջադեպի հետեւանքով, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ի երեկոյան, ոչ ոք չի տուժել:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, մուգ գույնի սեդանում, որից կատարվել է հարձակումը, եղել է 4 մարդ: Ավելի ուշ այդ մեքենան հայտնաբերվել է Բրուքլինի մեկ այլ մասում, ուղեւորներ չեն եղել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, տեղի ունեցածի դրդապատճառներն անհայտ են: