ԵԱՀԿ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Շերեմետի սպանության մեղավորներին
Международные новостиԵԱՀԿ-ի լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայուցիչ Դունյա Միյատովիչը հայտնել է լրագրող Պավել Շերեմետի սպանության մեղավորներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը:
«Այս սպանությունը ու դրա հանգամանքերը պետք է օպերատիվ ու մանրակրկիտ հետաքննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,-հայտնել է Միյատովիչը:
Շերեմետը զոհվել է Կիեւում հուլիսի 20-ին ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Հիմա այս փաստով Կիեւի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Կանխամտածված սպանություն» հոդվածով: ՆԳՆ տվյալներով ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 400-600 գրամ տրոտիլային էկվիվալենտով: