Թուրքիայում չորս համալսարանի ռեկտորներ հեռացվել են աշխատանքից
Международные новостиԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո չորս համալսարանի ռեկտորներ հեռացվել են աշխատանքից:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ռեկտորները հեռացվել են Դիջլե, Գազի, Յալովա և Յըլդըզի տեխնիկական համալսարաններից: Նրանք մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ:
Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի պահանջով հրաժարական է ներկայացրել 1577 ֆակուլտետի դեկան: Առաջիկայում նրանց փոխարեն կնշանակվեն նորերը: