Անգելա Մերկել. Բրիտանիան պետք է պաշտոնապես հայտարարի ԵՄ-ից դուրս գալու մասին
Международные новостиՄեծ Բրիտանիան մտադիր չէ մինչեւ 2016 թվականի ավարտը լքել Եվրամիությունը, որպեսզի «խելամիտ եւ պատշաճ ելք» ծրագրի: Ըստ AFP-ի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Նա նշել է, որ բրիտանական կառավարությունն առայժմ չի գործարկի Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որը կարգավորում է ԵՄ-ի կազմից դուրս գալու գործընթացը:
Անգելա Մերկելը, որն առաջիկա բանակցություններում առանցքային դեր է կատարելու, իր հերթին ընդգծել է, որ պատրաստ է Բրիտանիային ժամանակ տալ՝ Brexit-ի հարցով բանակցությունների մեկնարկի համար հստակ դիրքորոշում ձեւակերպելու նպատակով: Նա նշել է, որ բանակցությունները սկսելու համար Բրիտանիան պետք է պաշտոնապես հայտարարի Եվրամիության կազմից դուրս գալու մասին: